Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Զարիֆը ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ է բացահայտել

Զարիֆը ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ է բացահայտել
01.11.2020 | 15:19

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ է բացահայտել: Mehr-ը հաղորդում է, որ IRIB-ին հարցազրույցում Զարիֆն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության հենց սկզբից Իրանը բանակցութուններ է վարել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ «Կարծում ենք՝ պատերազմն ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին, ուստի այդ երկրները պատերազմը դադարեցնելու հարցում կարող են առավելագույն ազդեցություն ունենալ»,- ասել է Զարիֆը՝ ընդգծելով, որ իրենց նախաձեռնությունը նպատակ չունի մրցել կարգավորման ուրիշ մեխանիզմերի, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Նա հավելել է, որ Իրանի ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ «վերաբերում է ոչ միայն ժամանակավոր հրադադարին, այլ նաև հակամարտության կարգավորմանը»։


Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Թեհրանի նախաձեռնության մյուս ասպեկտներից է «մարդկանց իրավունքների ապահովումը», «հաղորդակցության ուղիների հաստատումը» և «տարածաշրջանային երկրների կողմից խաղաղ ծրագրի իրականացման գործընթացի դիտարկումը»: Զարիֆը կրկնել է, որ Իրանը իր սահմանների մոտ չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունը։

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ